Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ռուսաստանում գույնը փոխող զինվորական համազգեստ են ցանկանում ստեղծել

Ռուսաստանում գույնը փոխող զինվորական համազգեստ են ցանկանում ստեղծել
04.02.2019 | 14:34

Ռուսական «Ռոսէլեկտրոնիկա» հոլդինգը քննարկում է գույնը փոխող զինվորական համազգեստ ստեղծելու հավանականությունը: Այդ մասին գրում է ТАСС գոծակալությունը` հոլդինգի մամուլի ծառայությանը հղմամբ:


Նշվում է, որ տեխնոլոգիան կարող են կիրառել նաև մեծ չափսի կտորների դեպքում, որով հիմնականում ծածկում են զինտեխնիկան, կամ էլ գովազդային արշավների ժամանակ:
Նման տեխնոլոգիա ստանալու պատվիրատուն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է, այն հանձնարարվել է «Տեխնոմաշ» գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտին:


«Այս պահին ինստիտուտը կտորի կիրառումը փորձարկում է քաղաքացիական ոլորտներում ու գործվածքի նախատիպեր է մշակում: Էլեկտրոնային կառավարում ունեցող գործվածքները կապված տեղանքից կարող են փոխել իրենց գույնը, այնպիսի բարդ գրաֆիկական պատկերներ ստեղծել, ինչպես օրինակ քամուց խշշացող տերևները: Դա զինծառայողներին թույլ կտա աննկատ մնալ թշնամուց, իսկ զինտեխնիկան վարպետորեն հեռու կպահի կահառակորդի աչքից»,- ասված է «Ռոսէլեկտրոնիկայի» տարածած հայտարարության մեջ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ